120863 դիտում
22:07 17-11-2018
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. Ֆանտան գյուղի 54-ամյա բնակիչը 01-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա համագյուղացուն. վերջինս տեղում մահացել է, ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչական վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 19:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ, 54-ամյա Գագիկ Բաղդասարյանը՝ Ֆանտան գյուղի սկզբնամասում, ՎԱԶ-2101 մակնիշի 42 LՍ 642 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի, 61-ամյա Մերուժան Մանուկյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը հեռացել է դեպքի վայրից:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրանի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և Չարենցավանի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Վիգեն Առաքելյանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Մինչ քննիչը դեպքի վայրի տեղազննություն էր կատարում, մարզի ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանը, մարզի քննչական վարչության պետ Մ. Վարդանյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հ. Դավթյանը, դասակի հրամանատար Ս. Բագրատյանը և Չարենացավանի ոստիկանապետ Ա. Իսրայելյանը մեկնեցին վրաերթ կատարողի բնակության վայր, որտեղ նրա տան ավտոտնակում հայտնաբերեցին ավտոմեքենան, որի վրա կային վրաերթի հետքեր, իսկ՝ դիմապակին ամբողջովին փշրված:
Մինչ ոստիկանները ավտոմեքենան կտեղափոխեին ոստիկանության Չարենցավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, վարորդ Գ. Բաղդասարյանը ինքնակամ ներկայացավ ոստիկանության Չարենցավանի բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15493 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35738 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց