211652_close_icon
views-count38562 դիտում article-date 23:27 27-10-2018

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. հրկիզել են Գյումրիում տեղակայված ՌԴ N զորամասի զինվորական հոսպիտալի պետի տեղակալի Nissan Teana-ն

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Գյումրիում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ժամը 12:50-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող, 38-ամյա Մագամեդ Մագոմեդովը ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ գիշերը հրկիզել են իր բնակության վայրի շենքի դիմաց կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի M 616 RR 05 RՍՏ համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Մագամեդովը ոստիկաններին հայտնել է, որ հրկիզման հետևանքով իրեն պատճառվել է մոտ 3 մլն դրամի վնաս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տուժածը ծառայում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության N զորամասում, որպես զինվորական հոսպիտալի պետի տեղակալ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր