211652_close_icon
views-count44957 դիտում article-date 21:29 03-06-2020

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Գյումրիում տեղակայված ՌԴ N զորամասի թիկունքի պետը զորամասի շտաբից տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնում հետաքննություն է սկսվել Գյումրի քաղաքի բնակիչ, Հայաստանում տեղակայված ՌԴ N զորմասի թիկունքի պետ, գնդպաետ Միխայիլ Գալիկովի ստացած մարմնական վնասվածքների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 23-ին Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճաճանչոսկրի տիպիկ տեղի փակ կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած Կումյարիի ոստիկաները պարզել են, որ այդ քաղաքացին Մ. Գալիկովն է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, զորամասի շտաբում վայր ընկնելու հետևանքով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր