211652_close_icon
views-count53469 դիտում article-date 23:44 27-12-2019

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են ՀՀ ՊՆ N զորամասի 39-ամյա զինծառայողի Opel-ը և Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 38-ամյա զինծառայողի Nissan-ը. 7 վիրավորներից 3-ը մանկահասակներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի՝ ժողովրդին հայտնի Անի թաղամասում՝ Մովսես Խորենացի-Մինաս Ավետիսյան փողոցների խաչմերոկում, բախվել են Գյումրիի բնակիչներ՝ 37-ամյա Սերգեյ Պետրոսյանի վարած Nissan մակնիշի 71 PՏ 701 համարանիշի և 39-ամյա Հայկ Միրզոյանի վարած Opel մակնիշի 34 QD 625 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ս. Պետրոսյանն ու նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 32-ամյա Արփենիկ Պետրոսյանը և Opel-ի վարորդ Հ. Միրզոյանն ու նրա ուղևորներ՝ Գյումրիի բնակիչներ, 62-ամյա Անահիտ Միրզոյանը, 29-ամյա Լուսինե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ Opel-ի մյուս ուղևորներ՝11-ամյա Ղուկաս Միրզոյանը, 8-ամյա Անահիտ Միրզոյանը, 5-ամյա Տիգրան Միրզոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հարություն Մինասյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության Շիրակի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Պետրոսյանը ծառայում է Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում, իսկ Հ. Միրզոյանը ծառայում է ՀՀ Պն N զորամասում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարութուն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր