211652_close_icon
views-count43289 դիտում article-date 23:07 17-09-2018

Վանաձորում 26–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել մանկասայլակում գտնվող 1-ամյա երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արփինե Աղաբաբյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 99 AA 955 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 1-ամյա Կամիլա Քալանթարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային, ով եղել է մանկասայլակով, իր ավտոմեքենայով տեղափոխել է Վանաձորի «Նարեկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Արայիկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր