211652_close_icon
views-count55925 դիտում article-date 11:09 15-09-2018

Արտակարգ դեպք Երևանում. կրակել են Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի պատուհանների վրա. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու Երևանի քրեական հետախուզության բաժնի պետը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել 38-ամյա Գոհար Գրիգորյանը և հայտնել, որ առավոտյան եկել են աշխատանքի՝ Տիգրան Մեծի պողոտա 38 հասցեում գործող Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն և նկատել են, որ պատուհանների վրա կրակել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանը՝ օպերխմբով։ Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 13-ի ժամը 17։00-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակից կրակել և վնասել են նշված ուսումնական կենտրոնի պատուհանի ապակիները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Գրիգորյանը նշված կենտրոնի տնօրենն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր