42286 դիտում
11:01 07-08-2018
Դանակահարություն Լոռու մարզում. Վանաձորում 34-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ քունքային շրջանի, բազուկների, ձախ ուսագոտու և ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ. իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ավետիքյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 34-ամյա Բ. Գ-ն է:
Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ստացել է դանակի մի քանի հարվածներ մարմնի տարբեր մասերին և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+