ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՀՀ Վարչապետին, ՀՀ Արդարադատության նախարարին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին․ Դատական համակարգի անարդարությունը և մարդասիրական հիմքերի անտեսումը
ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ Վարչապետին, ՀՀ Արդարադատության նախարարին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
Գայանե Մաթևոսյանից
Դատական համակարգի անարդարությունը և մարդասիրական հիմքերի անտեսումը Արա Խուրշուդյանի գործով
Հարգելի՛ պատասխանատուներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,
Սույն դիմումով բարձրաձայնում եմ իմ ազգականի՝ Արա Հրահատի Խուրշուդյանի նկատմամբ կայացված անհամաչափ խիստ դատավճռի և դատական համակարգի ցուցաբերած անտարբերության մասին։
Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ս. Ջիվանյան), ապա նաև Վերաքննիչ դատարանը (դատավորներ՝ Հ. Պետրոսյան, Ս. Համբարձումյան, Մ. Պապոյան), Արա Խուրշուդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտել են 2 տարի ժամկետով ազատազրկման՝ անտեսելով գործում առկա բազմաթիվ մեղմացուցիչ հանգամանքներ։
Գործի էական փաստերը, որոնք անտեսվել են դատարանի կողմից.
Մեղքի ընդունում և զղջում. Ա. Խուրշուդյանն ի սկզբանե ընդունել է մեղքը, չի դիմել փախուստի, օգնել է տուժողին և առավելագույնս օժանդակել քննությանը։
Տուժողի վարքագիծը. Դժբախտ պատահարը տեղի է ունեցել այն պատճառով, որ հետիոտնը փողոցն անցել է նրա համար արգելված՝ կարմիր լույսի ներքո, վազելով, ինչը փաստում են նաև տեսագրությունները։
Սոցիալական և առողջական ծանր վիճակ. Արա Խուրշուդյանը հանդիսանում է իր ծայրահեղ վատառողջ մոր միակ խնամողը։ Մայրը տառապում է դիաբետով, թուլամտությամբ (Ալցհեյմեր) և կիսակույր է։ Նրա կյանքը ուղղակիորեն կախված է որդու ներկայությունից և խնամքից։
Ֆինանսական աջակցության պատրաստակամություն. Չնայած սոցիալական ծանր վիճակին, ազգականս բազմիցս առաջարկել է հոգալ թաղման ծախսերը, սակայն տուժողի կողմը կտրուկ մերժել է՝ դատարանում հանդես գալով միայն զգացմունքային հողի վրա հիմնված մեղադրանքներով։
Մեր բողոքի էությունը. Մենք չենք խուսափում պատասխանատվությունից, սակայն գտնում ենք, որ 2 տարվա իրական ազատազրկումը տվյալ պարագայում չափազանց խիստ է և կործանարար։ Դատարանը հաշվի չի առել մեղադրյալի անձը բնութագրող դրական գծերը և այն փաստը, որ նրա մեկուսացումը հավասարազոր է խնամքից զուրկ մոր մահվան դատավճռի։
Խնդրանք և պահանջ. Դիմում եմ ՀՀ վարչապետին և իրավասու մարմիններին՝ իրենց լիազորությունների շրջանակում ուշադրություն դարձնել այս գործին և օժանդակել արդարության վերականգնմանը։ Մեր ակնկալիքն է, որպեսզի վերանայվի պատժաչափը և ազատազրկումը փոխարինվի պայմանական պատժամիջոցով (պատժի կրումը հետաձգելով կամ կիրառելով այլընտրանքային միջոցներ), որպեսզի որդին հնարավորություն ունենա տիրություն անել իր անօգնական մորը։
Պատրաստ ենք ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հիմնավորում են վերը նշված առողջական և սոցիալական խնդիրները։
Հարգանքով՝ Գայանե Մաթևոսյան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2024թ․ փետրվարի 8-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 47-ամյա Արա Խ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Արգավանդի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա Իզաբելա Դ.-ին:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն, և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև վարորդը շտապօգնության ավտոմեքենայի հետ փորձել էր հասնել հիվանդանոց, սակայն ճանապարհին իր տեսադաշտից շտապօգնության ավտոմեքենան կորցրել էր, ինչից հետո ճանապարհին նկատել էր պարեկներին, մոտեցել նրանց, և հայտնել դեպքի մասին:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Արարատ Պետրոսյանը, պարեկ Նարեկ Սեդրակյանն ու կրտսեր պարեկ Արմեն Հովհաննիսյանը:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում էր նրանում, որպեսզի դեպքի վայրի հետքերը չվնասվեին:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել էր:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։