211652_close_icon
views-count102185 դիտում article-date 11:58 18-07-2018

«Օրենքով գող» Օշականցի Գևորիկի Toyota Prado-ն ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները տեղափոխեցին «գաի պլաշչադկա». ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 17-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների կողմից ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Toyota Land Cruiser Prado մակնիշի 01 DD 999 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Մելիքյանը վարորդական իրավունքի վկայական չի ներկայացրել ՃՈ ծառայողներին, երբ նրանք նրան կանգնեցրել են Աշտարակ քաղաքի Սիսակյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում։ Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի դիմապակին մգեցված է եղել սահմանված չափից ավելի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է AKS տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան՝ իր փամփշտատուփով։ Ստուգմամբ պարզվել է նաև, որ հրացանը եղել է օրինական։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելիքյանը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկն է։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր