211652_close_icon
views-count136199 դիտում article-date 08:25 01-11-2016

Հետախուզում է հայտարարվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղայի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հովիկ Նիկողոսյանը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Օշական գյուղի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Սաշայի Մելիքյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մարգարյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Մելիքյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (մի խումբ անձանց կողմից ծանր մարմնական վնասվածքներ պատճառել) հատկանիշով և նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Եթե նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, նրան տեղափոխելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մելիքյանը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարելուց հետո Ա. Մելիքյանը դեպքի վայրից փախուստի է դիմել BMW X5 մակնիշի 39 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենայով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/04/92154/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող- ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 հոգի: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանութան Արագածոտի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից: Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները, Աշտարակի ոստիկանապետը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը Սիսակյան փողոցում հայտնաբերել էին Toyota Land Cruiser մակնիշի 31 VN 333 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կային արյան հետքեր և ճանապարհի մեջտեղում էլ նույնպես կար բավականին թափված արյուն և մեկ հողաթափ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները վարել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննչները՝ ՀԿԳ քննիչ Հովհաննես Նիկողոսյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին իսկ պահից տեղում էր նաև Արագածոտնի մարզի դատախազ Դավիթ Վեքիլյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց էին տեղափոխվել Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 40-ամյա Վաչե Սուրենի Մովսիսյանը, Աշտարակ քաղաքի Զորավար Սմբատի փողոցի բնակիչ, 47-ամյա Գևորգ Ռազմիկի Գարանյանը, Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 32-ամյա Ռաֆիկ Օնիկի Ջուլհակյանը և Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ, 37-ամյա Արման Սիմեոնի Միրզոյանը: [b]«Օրենքով գող» Օշականցի Գևորիկի՝ հետախուզման մեջ գտնվող եղբոր որդի, 27-ամյա Ալբերտ Մելիքյանը [/b] [img]/ups/images/0561438001477979602407885.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր