211652_close_icon
views-count89898 դիտում article-date 19:11 05-08-2016

Աշտարակում 4 քաղաքացու դանակահարության գործով որպես կասկածյալ որոնվում են օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղան ու նրա ընկերները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Հովհաննես Նիկողոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է՝ երեկ՝ օգոստոսի 4-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում 4 անձի՝ անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարելու փաստով: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի և նույն մարզի քննչական վարչության կողմից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում են հանցագործ աշխարհում հայտնի, օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղան ու նրա ընկերները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն օպերատիվ տվյալներ, որ դանակահարությունը կատարվել է նշված անձանց կողմից, ովքեր դեպքի վայրից դիմել են փախուստի երկու BMW X5 մակնիշի ավտոմեքենաներով: Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/04/92154/] ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող- ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 հոգի: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանութան Արագածոտի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից: Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները, Աշտարակի ոստիկանապետը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը Սիսակյան փողոցում հայտնաբերել էին Toyota Land Cruiser մակնիշի 31 VN 333 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կային արյան հետքեր և ճանապարհի մեջտեղում էլ նույնպես կար բավականին թափված արյուն և մեկ հողաթափ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր