211652_close_icon
views-count93045 դիտում article-date 10:42 16-06-2018

Դաժան ու ողբերգական դեպք մարզերից մեկում. նկուղում հայտնաբերվել է 15-ամյա երեխայի կախված դի. վերնաշապիկի արանքում էլ՝ «Նոր Կտակարանը»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ՝ երեկ՝ հունիսի 15-ին, մարզերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 11:30-ի սահմաններում նշված մարզի հիվանդանոցից ահազանգ է ստացվել տարածքային ոստիկանության բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը, ովքեր պարզել են, որ մահացածը իրենց վարչական շրջանի բնակիչ, 15-ամյա Շահանե Շ.-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացածի հարազատները հայտնել են, որ երեխայի դին տան նկուղի առաստաղից պարանով կախված վիճակում հայտնաբերել է ազգականը, ով կատարվածի մասին հայտնել է մյուս հարազատներին և երեխային փորձել են հասցնել հիվանդանոց, որպեսզի փրկվի, ցավոք, երեխան արդեն մահացած է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում էր բնակության վայրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում, իսկ կախված վիճակում վերնաշապիկի արանքում հայտնաբերվել է «Նոր Կտակարան»: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի նշված վայրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր