211652_close_icon
views-count155912 դիտում article-date 22:28 11-04-2020

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 11-ամյա աղջիկը տան նկուղում հայտնաբերել է 71-ամյա պապիկի կախված դին

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում, Տեղ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը ահազանգել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ գյուղի տներից մեկում տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալի և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, նույն հասցեի բնակիչ, 11-ամյա աղջիկը տան նկուղում, ջեռուցման համակարգի համար նախատեսված խողովակից կախված վիճակում հայտնաբերել է պապիկի՝ 71-ամյա Սուլթան Մ.-ի դին: Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա՝ պարանոցի շրջանում, հայտնաբերվել է ճմլման ակոս: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակցել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր