211652_close_icon
views-count18674 դիտում article-date 21:54 12-06-2018

Գյումրիում ՀՀ ՊՆ սպան Mazda-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա երեխային

Այսօր՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մակիչ Ադամյանը իր վարած Mazda մակնիշի 34 FF 575 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 6 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 16-ամյա Դ. Հ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Ադամյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ավտոծառայության պետ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր