26090 դիտում
21:18 16-06-2019
Գյումրիում 30-ամյա վարորդը «Լադայով» վրաերթի է ենթարկել 15-ամյա երեխային. բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 20:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովիկ Գևորգյանը իր վարած «Լադա» մակնիշի 35 QA 679 համարանիշի ավտոմեքենայով, Գյումրի քաղաքի «Մոր և մանկան» առողջության կենտրոն է տեղափոխել Գյումրիի բնակիչ, 15-ամյա Գ.Պ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության:
Հիվանդանոց են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանները պարզել են, որ Հ. Գևորգյանը ժամը 20:10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել Գ.Պ.-ին և իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
20291 դիտում
21:11 26-07-2014
Արտակարգ դեպք՝ Գյումրիում. 1-ամյա երեխան 4-րդ հարկից ընկել է. բժիշկների պնդմամբ՝ նրա վիճակը միջին ծանրության է