211652_close_icon
views-count40667 դիտում article-date 11:40 12-07-2016

Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում. ոստիկանության նախկին բարձրաստիճան սպան 5-ամյա երեխային մահվան ելքով վրաերթի ենթարկելու համար դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, դատավորներ Կ. Ղազարյանի և Ռ. Բարսեղյանի մասնակցությամբ դատավճիռ է կայացվել, որով Երևանում 2015 թվականի մայիսի 2-ին 5-ամյա Ռոկկո Պետրոսյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին աշխատակից, 42-ամյա Դավիթ Մելիքյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Մեղադրանքը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի ավագ դատախազ, Արդարադատության 2-րդ դասի խորհրդական Հարություն Խալաթյանը, ով դատարանին խնդրել էր վերացնել 70-րդ հոդվածը և Դ. Մելիքյանի նկատմամբ և նշանակել 1 տարի 6 ամիս պատժաչափ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դ. Մելիքյանը տեղափոխվելու է կամ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, կամ «Վարդաշեն» (ոստիկանների) գաղութ: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/12/84950/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կայացրած որոշմամբ Երևան քաղաքի բնակիչ, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակից, 42-ամյա Դավիթ Մելիքյանը ազատազրկվել էր 1 տարի 6 ամիս պատժով, սակայն նույն դատավորի որոշմամբ նա պայմանական պատիժ էր ստացել` 1 տարի 6 ամիս և 2 տարով զրկվել էր ավտոմեքենա վարելու իրավունքից: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հարություն Խալաթյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը նրան դատապարտի 1 տարի 6 ամիս պատժաչափով: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/17/61907/]հայտնել [/url]էր, 2015թ.-ի օգոստոսի 17-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ Ազատության պողոտայում, Արաբկիրի զինկոմիսարիատի հարևանությամբ գտնվող փողոցում, կատարվել էր դեպքի վայրի քննչական գործողություն: Քննչական փորձարարությունը կապվված էր նույն տարվա մայիսի 2-ին նշված հատվածում տեղի ունեցած ողբերգական վրաերթի փաստով հարուցված քրեական գործի հետ: Այդ օրը, ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Մելիքյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 55 DM 557 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 5-ամյա Ռոկկո Պետրոսյանին: Ցավոք, բժիշկներին չէր հաջողվել փրկել երեխայի կյանքը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր