4596 դիտում
14:41 24-05-2018
Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լիտվայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է Լիտվայում (համատեղության կարգով նաև՝ Լատվիայում և Էստոնիայում) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ 89 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Էստոնիայից և Լատվիայից հետո Լիտվան երրորդ ԵՄ անդամ պետությունն է, որը վավերացնում է այս պատմական համաձայնագիրը»,- գրել է Մկրտչյանը:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Մինչ Լիտվայի կողմից վավերացումը համաձայնագիրը վավերացրել էին նաև Լատվիան և Էստոնիան:
Նմանատիպ նյութեր
851 դիտում
09:55 27-11-2014
Շվեդիայի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը
1180 դիտում
15:57 22-12-2014
Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ դաշինքի ու ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը
538 դիտում
14:27 24-04-2015
Բելգիայի դաշնային խորհրդարանը վավերացրել է Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը
Այս բաժնից
514 դիտում
21:09 26-04-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
484 դիտում
20:56 26-04-2024
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ