211652_close_icon
views-count619 դիտում article-date 09:22 01-04-2026

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է անձրև

Երևան քաղաքում՝ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում` Ապրիլի 1-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Նմանատիպ նյութեր