Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ դաշինքի ու ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը
Աբխազիայի խորհրդարանն այսօր վավերացրեց Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, հաղորդում է Ria Novosti գործակալությունը:
Փաստաթուղթը նախատեսում է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տիրույթի ստեղծում: Այն նաև նախատեսում է սոցիալական ստանդարտների բարձրացում, այդ թվում՝ թոշակների, բժշկական և սոցիալական ապահովագրության, առողջապահական, կրթական և գիտության համակարգերի աշխատողների աշխատավարձերի:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը Ռուսաստանի և Աբխազիայի նախագահները ստորագրել են նոյեմբերի 24-ին: