Շվեդիայի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը
Շվեդիայի խորհրդարանը վավերացրել է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը, հաղորդում է TASS-ը:
Բացի Վրաստանից, վավերացվել են նաև ԵՄ-ի հետ Մոլդովայի և Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրերը: Շվեդիայի խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ պայմանագրերն ուղղված կլինեն հասարակության որակյալ ղեկավարումն ապահովմանը, տնտեսության վերականգնմանը և աճին: Բացի այդ, ստորագրված պայմանագրերը նախատեսում է ԵՄ-ի անդամ պետությունների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցություն, ինչպես նաև Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտիների ստեղծում:
Ըստ Շվեդիայի խորհրդարանի՝ այս համաձայնագրերը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կայուն զարգացման կարևորագույն քաղաքական ազդանշաններ են: