37354 դիտում
18:05 16-05-2018
Հրազդան քաղաքում 33–ամյա վարորդը Nissan–ով բախվել է ճանապարհի եզրաքարերին և կողաշրջվել. 3 մատուցողներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 33-ամյա Մարինե Ումիդյանը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիի փողոցում՝ «Էդիտա» հարսանյաց սրահի մոտ, իր վարած Nissan Tiida մակնիշի 77 FN 771 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի եզրաքարերին և կողարջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Ումիդյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 23-ամյա Խորեն Սողոյանն ու 46-ամյա Զարինա Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկութունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները աշխատում են որպես մատուցողներ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+