211652_close_icon
views-count163436 դիտում article-date 17:58 11-05-2018

Դաժան սպանություն Տավուշի մարզում. 4 երեխաների հայրը, ով նախկին պայմանագրային զինծառայող է եղել, առանձնակի դաժանությամբ սպանել է 49–ամյա կնոջը

Այսօր՝ մայիսի 11-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արծվաբերդ գյուղի ամբուլատորիայի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Տավուշի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Արծվաբերդ գյուղ, որտեղ տան նկուղային հարկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրորղ Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 49-ամյա Մարինե Բեկյանն է, ով դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացել է դանակի մի քանի հարվածներից, մասնավորապես, առանձնակի դաժանությամբ կտրվել է պարանոցը: Փաստի առթիվ Հ. Գարանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր, օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները որոնում են սպանվածի ամուսնուն՝ 53-ամյա Մանվել Ասրյանին և, ըստ տեղեկությունների՝ դրդապատճառը եղել է այն, որ մի քանի օր առաջ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել և մի քանի անձանց ներկայությամբ ամուսինը հայտարարել է, որ միևնույն է՝ կնոջը մորթելու է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք ունեն 4 երեխա՝ 2 աղջիկ, 2 տղա: Աղջիկները ամուսնացած են, տղաներից մեկն էլ ծառայում է բանակում, իսկ կասկածյալ Մ. Ասրյանը նախկին պայմանագրային զինծառայող է եղել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Ասրյանին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր