211652_close_icon
views-count170827 դիտում article-date 10:41 09-05-2019

Առանձնակի դաժանությամբ սպանություն Արարատի մարզում. 26-ամյա երիտասարդը դաժան ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը. Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են ճիվաղին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 9-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մաիսիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Աբակում Գրիգորյանի, բաժնի պետ Սամվել Անդրեասյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շահումյան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մարիամ Ասատրյանն էր։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նրա մարմի վրա կան բազմաթիվ վնասվածքներ։ Մինչ դիակի զննություն էր կատարում դատական բժիշկը, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ Մ. Ասատրյանին սպանել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Օհանյանը, ում էլ կարճ ժամանակում հայտնաբերել են։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Mitsubisհi Pajero մակնիշի 99 ՕR 996 համարանիշի ավտոմեքենան, որով Հ. Օհանյանն ու Մ. Ասատրյանը մեկնել են Այնթափ գյուղի հատվածում գտնվող դաշտամիջյան հատված և անտեղ Հ. Օհանյանի կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով Մ. Ասատրյանը գիտակցության չգալով՝ մահացել է։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Կարապետյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Որպես կասկածյալ՝ Հ. Օհանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիանը՝ առաջին պահից դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզի դատախազ Վաղինակ Մկրտչյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Օհանյանը Մ. Ասատրյանին ծեծի է ենթարկել ռետինե խողովակով, պտուտակի բանալիով (ключ)։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր