108063 դիտում
20:21 07-04-2018
Տեղեկությունները, որ Գագիկ Ծառուկյանը մասնակից է ինչ որ ծեծի, նախաքննությամբ հերքվում է. պատճառը եղել է նեղ անձնական
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություներով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 6-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:25-ի սահմաններում, «Նաիրի»» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «ուղեղի ցնցում, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, գագաթային շրջանի քերծված վերք և հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Վեդի քաղաքի բնակիչ, 55-ամյա Արմեն Մուրադյանն է: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքները ստացել է տանը:
Գ. Շամշյանի տեղեկութնուններով, ոստիկանները սակայն նրա ասածը արժանահավատ չեն համարել և դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Պապյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Մուրադյանը զբաղվում է շինանյութի, այդ թվում՝ ցեմենտի առք ու վաճառքով, ով մի քանի ցեմենտատար ավտոմեքենա ունի և վարձակալական հիմունքներով տալիս է այլ վարորդների, և վիճաբանությունը տեղի է ունեցել նրա ու վարձակալների միջև, ինչն էլ ավարտվել է փոխադարձ ծեծկռտուքով:
Ոստիկանները պարզել են նաև, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկություններն այն մասին, որ նրան ծեծի է ենթարկել Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Ա. Մուրադյանի ինքնազգոցությունը այնքան վատ է, որ նա չի կարողացել կատարվածի մասին բացատրություն տալ: Մինչդեռ հետաքննիչի մոտ նա դեպքի որոշ հանգամանքներ է հայտնել:
Կան նաև տեղեկություններ, թե ինչ երթուղով է նա այդ օրը շրջել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիճաբանությունը տեղի է ունեցել ավտոմեքենաների վարձակալման հետ կապված խնդրի շուրջ: Մեր տեղեկութնուններով, հերքվել է նաև այն փաստը, որ խնդրով զբաղվելու են ոստիկանության Արարատի բաժնում, քանի որ Ա. Մուրադյանը հետաքննիչին հայտնել է, որ ինքը գրանցված է Վեդի քաղաքում, սակայն բնակվում է Երևանում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
36956 դիտում
12:22 05-06-2020
Արտակարգ դեպք Երևանում. ըստ տեղեկությունների՝ հնչել են կրակոցներ. պատճառը նեղ անձնական խնդիրն է եղել
47120 դիտում
14:36 03-10-2015
Տեղեկությունները, թե քրեական աշխարհում հայտնի Պզոն ժամանել է Հայաստան, հերքվում են. ավելին, նրա տղան է մեկնել ԱՄՆ