1108 դիտում
10:31 21-12-2024
Ավտովթար Երևանում. «Ford Fusion»-ը Թևոսյան փողոցում բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք. օպերատիվ են գործել փրկարարները, պարեկները ու «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Արթուր Երիցյանը իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում 3/1 շենքի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սկսվել է գազի արտահոսք:
Վթարի հետևանքով բարեխբախտարաբ տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարարա ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Ղազարյանն ու կրտսեր պարեկ Վիրապ Ասատրյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վնասված խողովակաշարը վերանորոգելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+