211652_close_icon
views-count36959 դիտում article-date 12:22 05-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. ըստ տեղեկությունների՝ հնչել են կրակոցներ. պատճառը նեղ անձնական խնդիրն է եղել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկի բնակիչ՝ 26-ամյա Լիլիթ Կ-ից, ով հայտնել է, որ իր բնակության վայրի մոտ իր նախկին ծանոթ՝ Լոռու մարզի բնակիչ Արտյոմ Ա-ն վիճաբանության ժամանակ հարվածել է իր ամուսնու՝ 23-ամյա Դմիտրի Թ-ի մարմնի տարբեր մասերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության տարածքային բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, ովքեր նշված վայրից ոստիկանություն են ներկայացրել Լոռու մարզի բնակիչ Արտյոմ Ա-ին։ Վերջինս խոսոտվանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է հարվածներ հասցրել Դմիտրի Թ-ին և նույն վիճաբանության ժամանակ, հավանաբար, օդամղիչ ատրճանակի կրակոցի հետևանքով իր գլխի ու մեջքի շրջանում վնասվածքներ է ստացել։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունն անձնական հողի վրա առաջացած խնդիրն է եղել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր