47123 դիտում
14:36 03-10-2015
Տեղեկությունները, թե քրեական աշխարհում հայտնի Պզոն ժամանել է Հայաստան, հերքվում են. ավելին, նրա տղան է մեկնել ԱՄՆ
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներում և մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Հայաստանում են գտնվում գողական աշխարհի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ, հիմնականում՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից:
Նշված էր նաև, որ Հայաստանում է գտնվում նաև քրեական աշխարհում հայտնի «Պզո» մականվամբ Արմեն Ղազարյանը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ա. Ղազարյանը, նույն ինքը՝ Պզոն, Հայաստան չի այցելել, քանի որ ԱՄՆ-ի Դաշնային դատարանի որոշմամբ նա 3 տարի իրավունք չունի լքելու իր բնակության վայրը: Այդպիսի որոշում է կայացվել հայտնի դատական նիստից հետո:
Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ Պզոյի անչափահաս տղան, ով ժամանել էր Հայաստան, օրեր առաջ վերադարձել է Միացյալ Նահանգներ:
Իսկ Մհեր Սեդրակյանն արդեն 10 օրից ավելի է՝ գտնվում է Դուբայում և նա Հայաստան է վերադառնալու վաղը՝ հոկտեմբերի 4-ին, քանի որ երկուշաբթի օրը սկսվելու է ԱԺ հերթական նստաշրջանը: Ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանում են գտնվում մեծ թվով «օրենքով գողեր», դա նույնպես, մեր տեղեկություններով, հերքվում է:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/16/56701/]հայտնել [/url]էր, որ այս տարվա հունիսի 16-ին Պզոյի՝ Արմեն Ղազարյանի 7-ամյա որդին ժամանել էր Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում երեխային դիմավորելու էին եկել նրա հարազատները, բարեկամները:
Նմանատիպ նյութեր
266311 դիտում
20:25 20-09-2018
ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող «օրենքով գող» Պզոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ