8480 դիտում
18:04 20-12-2024
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր համբերության բաժակը լցվել է, Առողջապահության նախարարի ծառայողական ավտոմեքենան խախտում է երթևեկության կանոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Կառավորության նիստերից մեկի ժամանակ հայտնել էր, որ իր համբերության բաժակը լցվել է, քանի որ տեղեկացել է, որ մայրաքաղաքում կան «ճռիկ-վռիկ» անողներ, ճանապարհային երթևեկության կանոնները խախտողներ ու դրա դեմ, չգիտես ինչու, արդյունավետ պայքար չի տարվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 20-ին «Toyota» մակնիշի «006 ԼԼ 55» համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում էր արգելված գոտիով Գայի պողոտայում, մինչդեռ տևական ժամանակ է՝ այդ հատվածը նախատեսված է միայն քաղաքային տրանսպորտի համար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ կառավարության հաշվեկշռում, և սպասարկում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:
Արդյոք ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության, և եթե պարզվի, որ ավտոմեքենայի մեջ է եղել տիկին նախարարը, ապա կարելի է նրան ամենաբարձր տեղից «SMS» ուղարկել:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութը, որը արձանագվել է տեսախցիկի կողմից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+