211652_close_icon

Այսօրվանից ժողովրդին հայտնի Աբովյանի «գայի պոստի» մոտ դադարեցվում է ավտոմեքենաների շրջադարձը՝ դեպի Երևան և Սևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count67633 դիտում article-date 18:53 20-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների կողմից Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գայի պոստ»-ի մոտ արդեն դադարեցվեց Երևան-Սևան, Սևան-Երևան ավտոճանապարհի շրջադարձը:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսուհետև նշված հատվածը երթևեկելի է լինելու միայն հետիոտների համար, իսկ վարորդները պետք է շրջադարձը կատարեն այլ վայրից:  

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ 10+300 հատվածում ՆԳՆ ոստիկանության կողմից առաջարկվել և կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Նշված տեղամասում փակվելու է հետադարձը, փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։

Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։

Փոփոխությունն իրականացվել է ՏԿԵ նախարարության հետ։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր