211652_close_icon
views-count36122 դիտում article-date 11:44 05-03-2018

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 49-ամյա քաղաքացին էլեկտրիկի հետ վիճելուց հետո ահազանգել է «911» և հայտնել, որ ատոմակայանը պայթեցնելու են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պայթեցնելու են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողները Մեծամորի ոստիկանապետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ կարճ ժամանակում պարզել են, որ ահազանգողը եղել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Տիգրան Խաչատրյանը, ով Մեծամորի ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մեծամորի ոստիկանություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս հայտարարել է, որ ինքը այդ կեղծ ահազանգը կատարել է, քանի որ էլեկտրիկը իրենից իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի գումարն է պահանջել և հայտնել է, որ եթե նա վճարումը չկատարի, ինքը կհոսանքազրկի նրա բնակարանը, ինչից հետո է Տ. Խաչատրյանը ահազանգել է «911»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր