211652_close_icon
views-count47610 դիտում article-date 09:16 28-02-2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի առաջին պտուղները. «Ձորակ» խմանքի կենտրոնի բնակիչները կսնվեն էկոլոգիապես մաքուր մթերք-բանջարեղենով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2016 թվականին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գործող խնամքի կենտրոնները, տուն-ինտերնատները և նմանատիպ կազմակերպությունները, բացի իրենց բուն գործառույթները իրականացնելուց, պետք է հնարավորության սահմաններում նաև կատարեն ձեռնարկատիրական գործունեություն՝ պետական բյուջեի բեռը թեթևացնելու համար: Երևան քաղաքում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գործող «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ՍՈԱՐ բարեգործական կազմակերպության միջոցներով և ՊՈԱԿ-ի աշխատողների օգնությամբ կառուցված մոտ 500ք/մ տարածք ունեցող ջերմոցային տնտեսության բացման արարողությունը: Բացմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների վարչության պետ Արթուր Կեսոյանը, ՍՈԱՐ բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմը, հյուրեր և ՊՈԱԿ-ի աշխատակիցներ: Ջերմոցում արդեն կենտրոնի խնամվողների և աշխատակիցների կողմից մշակվում են էկոլոգիապես մաքուր և բազմազան մշակաբույսեր՝ լոլիկ, վարունգ, լոբի, ելակ, կանաչեղեն, վարդեր և այլն: Բացման մասնակիցները ներկա եղան նաև առաջին բերքահավաքին: Ջերմոցից հավաքված բերքը կտրամադրվի ՊՈԱԿ-ում 120 շուրջօրյա, 30 ցերեկային խնամվողնեին՝ լրացուցիչ սննդի տեսքով, իսկ վարդերի տնկիները կտնկվեն կազմակերպության տարածքում՝ էլ ավելի գեղեցկացնելով շրջակայքը: ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը իր խորին շնորհակալությունը հայտնեց բարեգործներին նման բարի, ազգանվեր ծրագրեր և ներդրումներ կատարելու համար և հավելեց, որ ջերմոցային տնտեսությունը մեծ նվեր է կազմակերպությանը, և նմանատիպ կառույցները լուծում են ոչ միայն սոցիալական խնդիրներ, այլ նաև խնամվողների համար ազատ ժամանակը լրացնելու և օգտակար գործով զբաղվելու միջոց են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր