Սարդարապատի ջերմոցում էկոլոգիապես մաքուր բանջարեղեն է աճեցվում
                        ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելել է Սարդարապատ համայնքում գործող ջերմոցային տնտեսություն, որտեղ վերջին ամիսներին աճեցվում է բարձր համային և որակական հատկանիշներով լոլիկ և վարունգ: Մարզպետը ծանոթացել է տնտեսությունում իրականացված ներդրումներին և զարգացման ծրագրերին:
Նա  ողջունել է  ֆերմեր Արեգ Մելքոնյանի նախաձեռնությունը, որը լուրջ աշխատանքներ է իրականացրել ջերմոցային արդյունավետ տնտեսություն վարելու և գնորդին բարձրորակ ու էկոլոգիապես մաքուր բանջարեղեն մատակարարելու գործում: 
Կարևորելով գյուղատնտեսության զարգացումը և այդ ուղղությամբ մարզում իրականացվող ծրագրերը`  մարզպետը նորանոր  հաջողություններ է  մաղթել  Մելքոնյաններին:
Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

