211652_close_icon
views-count41538 դիտում article-date 11:11 05-02-2018

Առեղծվածային դեպք Գյումրիում. ՌԴ քաղաքացուհիները, որոնցից մեկը թիվ 102 ռազմաբազայի ծառայող է, ենթարկվել են կողոպուտի. պարզվել է՝ նրանք եղել են ոչ սթափ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 4-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած կողոպուտի ահազանգի փաստով։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 47-ամյա Նատալյա Վորոբյովան Ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտ ոլորել են իր ձեռքը և գողացել պայուսակը։ Նա հայտնել է, որ պայուսակում եղել է 15 հազար ՌԴ ռուբլի, 20 հազար դրամ, բջջային հեռախոսներ, բանկային պայմանագիր և այլ իրեր, որից հետո դիմել են փախուստի։ Վերջինս հայտնել է նաև, որ ինքը իր ընկերուհու՝ ՌԴ քաղաքացի, Գյումրի քաղաքի Անի թաղամասում հաշվառված 49-ամյա Տատյանա Եկիմովայի հետ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող «ԴԱՅՄՈՆԴ» գիշերային ակումբի դիմացից նստել են իրենց անծանոթ տաքսին և պատվիրել, որպեսզի վարորդն իրենց տեղափոխի Անի թաղամաս։ Ըստ նրա հայտարարության՝ նա կողոպուտ կատարելու կասկածանքով կասկածում է տաքսու վարորդին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Վորոբյովան և Տ. Եկիմովան ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ Ն. Վորոբյովայի խմածության աստիճանը եղել է 0.79 ՄԳ/Լ, իսկ Տ. Եկիմովայի խմածության աստիճանը՝ 0.36 ՄԳ/Լ աստիճան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Եկիմովան աշխատում է Հայաստանում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր