211652_close_icon
views-count94498 դիտում article-date 10:28 25-01-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Москвич-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Իշխան Գալստյանի վարած Москвич մակնիշի առանց համարանիշի և Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 35 PD 167 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Москвич-ի ուղևոր՝ Ծովակ գյուղի բնակիչ, 27-ամյա Հայկարամ Մխեյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ի. Գալստյանն ու Mercedes-ի վարորդ Դ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Վարդենիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ողջ գիշեր դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վարչական գործերով տեսուչ Վոլոդյա Մաթևոսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արսեն Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր