89563 դիտում
16:38 21-01-2018
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները որոնում են 15-ամյա աղջկան բռնաբարած կասկածյալին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 20-ին, Ոստիկանության Եղեգնաձորի բաժին դիմած Վայոց ձորի գյուղերից մեկի բնակչի՝ 47-ամյա Արմեն Ս.-ի դիմումի փաստով:
Վերջինս հայտնել է ոստիկաններին, որ օրեր առաջ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Նոր Խարբերդ» ամառանոցային ընկերության թաղամասում ոմն Համլետը բռնաբարել է իր աղջկան՝ 15-ամյա Ս. Ս.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմեն Ս.-ն հայտնել է նաև կասկածյալի անունը և ինչով է զբաղվում նա:
Երեխան էլ սովորում է իր ծննդավայրի դպրոցներից մեկի 8-րդ դասարանում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստվող նյութերը փոխանցվել են Ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ՝ կասկածյալի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
91822 դիտում
18:50 07-10-2017
Ոստիկանները հայտնաբերել են Նոյեմբերյանի ոլորաններում 36-ամյա ՌԴ քաղաքացուհուն բռնաբարած 35-ամյա BMW-ի վարորդին
Այս բաժնից
21394 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ