211652_close_icon
views-count91744 դիտում article-date 18:50 07-10-2017

Ոստիկանները հայտնաբերել են Նոյեմբերյանի ոլորաններում 36-ամյա ՌԴ քաղաքացուհուն բռնաբարած 35-ամյա BMW-ի վարորդին

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ոստիկանություն էր դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացուհի՝ 36-ամյա Սոֆյա Ոսկրեսենսկայան և հայտնել, որ հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում ոմն Արթուր իր կամքին հակառակ իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ իրեն բռնաբարել էր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Պապինյանին։ Վերջինս խոստովանել է, որ այդ օրը Նոյեմբերյան քաղաքից դուրս դեպի անտառ տանող ճանապարհին իր վարած BMW մակնիշի մեջ բռնություն գործադրելու եղանակով սեռական հարաբերություն է ունեցել Ս. Ոսկրեսենսկայայի հետ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ա. Պապինյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/06/1079233/]հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի բնակիչ, 36-ամյա Սոֆյա Ոսկրեսենսկայան դիմել էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հայտնել, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 21:30-ի սահմաններում ոմն Արթուրն իր BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում Տավուշի մարզի Նոյեմբերյանի ոլորաններում բռնություն էր գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն էր ունեցել իր հետ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հետաքննություն էր սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր