211652_close_icon
views-count1519 դիտում article-date 10:57 27-03-2026

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. Կապանում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 47-ամյա Միխայել Կ.-ի վարած «Toyota» մակնիշի և 21-ամյա Վազգեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա. Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Նարեկ Մանուչարյանի, Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վրեժ Առաքելյանն ու կրտսեր պարեկ Մայիս Դանիելյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր