68874 դիտում
20:02 14-01-2018
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու 06-ը. 5 վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհի 14.8 կմ հատվածում բախվել են «Mercedes E-320» մակնիշի 88 СՏ 889 համարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 34 СF 061 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պողոսյանը, սակայն մարզի դատախազի հանձնարարականով քննությամբ զբաղվում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Միքայելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձարարականով, մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով, 06-ը վարել է Ջրառատ գյուղի բնակիչ, 28-ամյա Էլամիր Խչեյանը, իսկ «Mercedes»-ը՝ Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Սարգիս Դավթյանը:
Վիրավորներն են՝ 55-ամյա Սամվել Խչեյանը, 29-ամյա Սամսոն Խչեյանը, 58-ամյա Լեյլի Խչեյանը և 28-ամյա Գոհար Արշակյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+