211652_close_icon
views-count180323 դիտում article-date 17:17 04-11-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 07-ը կա 1 զոհ. 5 վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Աշտարակ-քաղաքից Սասունիկ գյուղ տանող ճանապարհի 1–ին կմ հատվածում՝ Կարին գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 10 OT 808 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 MԼ 156 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Բախման հետևանով 07-ը կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստայանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Մալաքյանն ու դասակի հրամանատար Հ. Գալստյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]05/11/2018 09։30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Աշտարակի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Mercedes-ը վարել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոոցի բնակիչ՝ 21-ամյա Էրիկ Պետրոսյանը, ВАЗ 2107-ը վարել է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ՝ 30-ամյա Սանասար Առաքելյանը։ Վթարի հետևանքով Ս. Առաքելյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 33-ամյա Ստեփան Հակոբյանը, 61-ամյա Ծաղիկ Հակոբյանը և Է. Պետրոսյանն ու նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ՝ 18-ամյա Կարեն Խաչատրյանն ու 18-ամյա Սուրեն Դիլբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից 3-ին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու նրա վիրավոր ուղևորները հարազատներ են։ [/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր