211652_close_icon
views-count37739 դիտում article-date 15:40 09-01-2018

Երևանում փորձել են թալանել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թիվ 31 բաժանմունքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 8-ին, գողության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցում գործող «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թիվ 31 բաժանմունքի պատուհանը և ներս մտել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հանցագործը իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակից, 34-ամյա Արսեն Մ.-ն։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր