92453 դիտում
11:39 05-01-2018
Հերթական գողությունը «Հայփոստ»-ից. գիշերը թալանել են Սիսիանի «Հայփոստ»-ի մասնաճյուղը. ժամանել են տարածքի քննչական պետն ու Ոստիկանության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հունվարի 5-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից Սիսիան քաղաքի Սիսական 39 հասցեում գործող «Հայփոստ»-ից կատարված գողության դեպքով:
Այս պահին «Հայփոստ»-ում աշխատում է քննչական խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի և Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Արիստակես Գրիգորյանի կողմից տեղում կատարվում է դեպքի վայրի զննություն:
Ժամանել են նաև Ոստիանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողություն կատարողը կամ կատարողները «Հայփոստ» են մտել եվրոլուսամոտը բացելու միջոցով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչքան գումար է հափշտակվել:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+