112470 դիտում
10:30 03-04-2024
Դիմակավորված ու զինված ավազակային հարձակում՝ Երևանում. 3-րդ անգամ փորձել են թալանել «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունքը. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 3-ին, դիմակավրոված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:05-ի սահմաններում անհայտ անձը մտել է Արտաշիսյան փողոցում՜ Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք, և զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը:
Ստահակը չի կարողացել իր նպատակին հասնել, դիմադրության է արժանացել «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, որոնք բոլորը կանայք են եղել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Սուքիասյանն ու կրտսեր պարեկ Գրիգոր Դավթյանը:
Ոստիկանությունը հայտնում է, որ ատրճանակով զինված ստահակը եղել է բժշկական դիմակով և զենքը ձեռքին թափահարելով պահանջել է, որպեսզի գումարը լցնեն իր կողմից աշխատակիցների մոտ նետված պոլիէթիլենային տոպրակի մեջ, սակայն կանայք, ժողովրդի լեզվով ասած՝ «մատ են արել» ստահակին, ով իր սև գործը կիսատ թողնելով դիմել է փախուստի:
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի, տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Շենգավթիի քննչական բաժնում ավազակային հարձակման փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վաչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն արդեն պարզել են ենթադրյալ հանցագործի ինքնությունը, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 3-րդ անգամն է, որ նշված «ՀայՓոստ»-ի բաժանմունքում նման դեպք է տեղի ունենում. նախկինում ևս 2 անգամ փորձել են թալանել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+