211652_close_icon

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

views-count17212 դիտում article-date 18:23 24-12-2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Վայքի, Եղեգնաձորի, Տաշիրի, Սպիտակի, Աշոցքի, Մարալիկի, Ստեփանավանի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում, Աշոցքի, Ախուրյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր