211652_close_icon
views-count2589 դիտում article-date 20:35 02-12-2016

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 -ից 100 մ. Ապարանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին` ժամը 20:00-ի դրությամբ, սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: [color=#CC0000]Ապարանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Մարտունու, Ապարանի, Արտաշավանի, Մեղրու, Սիսիանի, Դիլիջանի, Սևանի և Եղեգնաձորի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 -ից 100 մ:[/color] Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր