Որոշ փնթիներ աղտոտում են բնությունը, իսկ պատասխանատու ոստիկանության որոշ բաժինների պետեր, այդ թվում՝ «Վիցինն» ու «Պիտկինը», ուղտի ականջում քնած են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչքան էլ կառավարությունը, անհատները, բնապահպանները պայքարեն բնության աղտոտման դեմ, միևնույն է, կան քաղաքացիներ, որոնց մասին կարելի է ասել հայտնի՝ «կարմիր կովն իր կաշին չի փոխի»։
Երբեմն ականատես ենք լինում, թե ինչպես մայրաքաղաքում և մարզերում որոշ փնթիներ իրենց շինարարական ու կենցաղային աղբը թափում են չթույլատրված հատվածներում՝ այդ կերպ աղտոտելով բնությունը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժինների պետերի իրավասության մեջ է մտնում նաև նման քաղաքացիներին և այն վարորդներին, ովքեր բեռնատարով աղբ են տեղափոխում ու թափում, հայտնաբերելը, իսկ հայտնաբերելուց հետո պետք է նրանց վարչական պատասխանատվության ենթարկել, որպեսզի մյուսներին դաս լինի։
Եթե Երևանի և մարզերի որոշ բաժիններում այդ ուղղությամբ կատարում են դրական աշխատանք, հայտնաբերում ու պատժում են փնթիներին, ապա Երևան քաղաքի Էրեբունու բաժնի պետ Արմեն Հարությունյանը, ով հայտնի է «Վիցին» մականվամբ, և ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանը, ով հայտնի է «Պիտկին» մականվամբ, ոչ մի աշխատանք չեն կատարում նման վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ։
Երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող ճանապարհին, Արագածոտնի մարզի վարչական տարածքում «KamAZ» մակնիշի բեռնատարը, որը բարձված էր կենցաղային ու շինարարական աղբով, գաղտագողի ձորը թափեց թափքում բարձված աղբը՝ ամբողջ ճանապարհը աղտոտելով, և գող կատվի նման հեռացավ։
Այս դեպքում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պետք է շատ արագ հայտնաբերեն հերթական փնթիին ու ենթարկեն վարչական պատասխանատվության։
Առաջիկայում SHAMSHYAN.com-ը հրապարակումներ է անելու Երևան քաղաքի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում տեղի ունեցած բազմաթիվ չբացահայտված հանցագործությունների մասին, որոնց պատասխանատուները Էրեբունի բաժնի «Վիցինն» ու Կենտրոնականի բաժնի պետ «Պիտկինն» են։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԷՐԵԲՈՒՆՈՒ ԲԱԺՆԻ ՊԵՏ «ՎԻՑԻՆ» ՄԱԿԱՆՎԱՄԲ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ Է
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։