211652_close_icon
views-count10047 դիտում article-date 15:23 04-12-2016

Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի և Արթիկի ճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր