211652_close_icon
views-count2353 դիտում article-date 16:40 13-04-2026

ՆԳ նախարարությունում քննարկվել են «Road Control» հավելվածի կատարելագործմանն ուղղված լուծումները

Ապրիլի 9-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի համակարգմամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Road Control» բջջային հավելվածի կիրառման արդյունավետության գնահատման նպատակով։ Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ոլորտային պատասխանատուներ։

«Հանդիպման անհրաժեշտությունը պայմանավորված էր համակարգի մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խնդիրներով, որոնք պահանջում են տեխնիկական և իրավական կատարելագործման լուծումներ։ Քննարկման առանցքում համակարգի գործունեության ընթացիկ վերլուծությունն էր, տեխնիկական և իրավական լավարկման հեռանկարները, ինչպես նաև հավելվածի կատարելագործմանն ուղղված նորարարական լուծումների գեներացումը։ Անդրադարձ է կատարվել համակարգի կոնցեպտուալ վերափոխման անհրաժեշտությանը՝ դիտարկելով նոր և առավել արդիական գործիքակազմի անցնելու հնարավորությունը։

Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը հետևողականորեն մշտադիտարկում է հանրային արձագանքը նախարարության կողմից մշակվող յուրաքանչյուր նախագծի վերաբերյալ՝ կարևորելով քաղաքացիների մասնակցությունը պետական քաղաքականության ձևավորման և բարեփոխումների իրականացման գործընթացում»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր