211652_close_icon
views-count625 դիտում article-date 16:32 13-04-2026

Սիսիանի, Գորիսի, Մարտունու, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ապրիլի 13-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով  տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի, Գորիսի, Մարտունու, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Պուշկինի թունելը հոսանքազրկվել  է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր