211652_close_icon
views-count27710 դիտում article-date 22:54 13-04-2026

Արտառոց դեպք՝ Երևանում․ 69-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ  հարևանները մեկ տարի առաջ ծեծի են ենթարկել, ջուր են լցրել իր վրա, իսկ երկու այլ քաղաքացիներ ցանկանում են իրեն վտարել Հայաստանից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 69-ամյա Մարիամ Ա․-ն և հայտնել, որ մոտ մեկ տարի առաջ իր հարևաններ Սուսաննան և Լուիզան իրեն ծեծի են ենթարկել, իսկ մարտի 4-ին իր բնակարան բարձրանալիս դույլով ջուր են լցրել իր վրա, ինչպես նաև հայտնել է, որ Շիրվանզադե 11 հասցեում բնակվող Օֆելյա Ս․-ն և Գառնիկ Գ․-ն իրեն վարկաբեկող տեղեկություններ են տարածում, գողություններ են կատարում, ցանկանում են իրեն վտարել Հայաստանից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության  Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սուսաննան հանդիսանում է Երևանի բնակիչ 65-ամյա Սուսաննա Պ․-ն, Լուիզան հանդիսանում է Երևանի բնակիչ 42-ամյա Լուիզա  Ու․-ն, իսկ Օֆելյա Ս․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 62-ամյա Օֆելյա Ս․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր