211652_close_icon
views-count4792 դիտում article-date 11:48 12-04-2026

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Աչաջուրի միջնակարգ դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի միջնակարգ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Իջևանի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի աշակերտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Հ․ Ե․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ Հ․ Ե․-ն նշված վնասվածքը ստացել է ժամը 13։10-ի սահմաններում Աչաջուր բնակավայրի միջնակարգ դպրոցում դասամիջոցի ժամանակ իր ընկերոջ՝ 16-ամյա Մ․ Ս․-ի հետ կատակելու ժամանակ՝ վերջինիս աջ ձեռքը անզգուշաբար Հ․ Ե․-ի քթին դիպչելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր